Վենգեր. Մխիթարյանը կարող է վերականգնվել մինչև «Ատլետիկոյի» հետ հանդիպումը

Վենգեր. Մխիթարյանը կարող է վերականգնվել մինչև «Ատլետիկոյի» հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է Հայաստանի հավաքականի և լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման ընթացքի մասին:

«Մխիթարյանը սկսել է մարզվել, առաջիկա 3-4 օրերին նա կկարողանա ավելացնել ծանրաբեռնվածությունը: Հնարավոր է, նա պատրաստ լինի մինչև «Ատլետիկոյի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում: Դա հնարավորինս ամենամոտ ժամկետն է»,-ասել է Վենգերը, գրում է Sports.ru-ն The Independent-ի վրա հղումով:

«Եվրոպայի լիգան գլխավոր առաջնությունն է մեզ համար: Ես հանգիստ էի տվել մի շարք ֆուտբոլիստների ԲԿՄԱ հետ խաղից հետո, այժմ նրանց խաղարկային ժամանակ է պետք»,-ասել է Վենգերը:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել ապրիլի 5-ին ԲԿՄԱ հետ հանդիպման ժամանակ, որտեղ լոնդոնյան ակումբը հաղթեց 4:1 հաշվով: Նա ծնկի վնասվածք է ստացել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---