Բերման ենթարկվածները ժամը 17։20-ի դրությամբ 122-ն են19 ապրիլի 2018 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում շարունակվող ցույցերից ապրիլի 19-ին՝ ժամը 17։20-ի դրությամբ, 122 քաղաքացի է բերման ենթարկվել։ Տվյալները PanARMENIAN.Net ին հայտնեց ոստիկանության մամուլի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 13:30-ի դրությամբ 100 մարդ է բերման ենթարկվել: Առավոտյան ցուցարարները փորձել են շրջափակել կառավարության երրորդ մասնաշենքը, սակայն ապարդյուն․ ոստիկանները ազատել են ցուցարարներից մուտքը, 20 հոգի բերման է ենթարկվել։Իրավապահները նաև հայտարարել են, որ իրավունք ունեն ընդհուպ մինչև զենք կիրառել պետշենքերի պահպանման համար Սերժ Սարգյսանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով շարժվում են մայրաքաղաքի փողոցներով։ 17։00-ից նրանք Հանրապետության հրապարակի մերձակայքում են․ Սերժ Սարգսյանն անդրանիկ նիստն է անցկացնում վարչապետի պաշտոնում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |