19 ապրիլի 2018 - 18:26 AMT
Դավիթ Հարությունյան. Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին

Ապրիլի 19-ին առաջին անագամ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած կառավարության նիստից հետո մեկնարկել է ճեպազրույցը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն ասել է, որ ընդդիմության գործողությունները միշտ չէ, որ խաղաղ բնույթ են կրում:

«Այն, որ ոմանք հայտարարում են, որ իրենք ոչ բռնի եղանակով են իրականացնում գործողությունները, սակայն բռնության դիմում են, սա փաստ է: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին, ես չեմ ասում՝ այն ամբոջ ընթացքում խաղաղ չէ», - ասել է Հարությունյանը

Նա նշել է, որ կային բռնության դեպքեր ցուցարարների կողմից, և որ ինքը շատ նորմալ է համարում ոստիկանության գործողությունները: Հարցին, թե կառավարության նիստում անդրադարձել են արդյոք ընդդիմության գործողություններին, Հարությունյանը պատասխանել է, որ անդրադարձել են երկրի զարգացման և իրավիճակի հետ կապված մի շարք կարևոր հարցերի:

«Այնքան, որքան անհրաժետ կլինի, պաշտոնապես տեղեկություն կտրամադրենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - ասել է նա: