Նազարբաևը շնորհավորել է Սարգսյանին

Նազարբաևը շնորհավորել է Սարգսյանին

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի քաղաքական փորձն ու պրոֆեսիոնալիզմը կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու բարգավաճամանը:

«Հուսով եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու ժողովրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---