ՀՀ նախագահը՝ Սվիտալսկուն. Պատրաստ ենք առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը19 ապրիլի 2018 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և նշել. «Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում», հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել է Հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը: Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերի, դրանց արդյունավետության բարձրացման, առաջնահերթությունների և նոր ծրագրերի նախանշման վերաբերյալ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |