Սարգսյան․ Գերմանիայում նույն անձը 4-րդ անգամ է կանցլեր ընտրվել20 ապրիլի 2018 - 00:18 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը չի կարծում, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետ դառնալը լճացում է առաջացնում երկրում։ «Եվրոպայում կարո՞ղ եք նշել երկրներ, որտեղ որևէ սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում։ Արդյո՞ք համարում եք, որ Գերմանիայում լճացում կա։ Գերմանիայի կանցլերը արդեն 4-րդ անգամ է, եթե չեմ սխալվում, ընտրվում կանցլեր։ Լճացում կա՞ արդյոք»,– ասել է վարչապետը «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում։ Հարցազրույցը վարող Արամ Աբրահամյանի հստակեցնող դիտարկմանը, թե Մերկելը նախկինում նախագահ չէր ու սահմանադրությունը չի փոխել, Սարգսյանն ասել է, որ սահմանադրությունը փոխվել է ոչ թե նախագահի կողմից, այլ հանրաքվեի միջոցով։ Սարգսյանի խոսքերով, սահմանադրական բարեփոխությունները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չկային և այն ժամանակ դժվար էր կանխատեսել՝ ով է կանֆնելու երկրի ղեկին։ «Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, և այդ քաղաքական ուժը ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ, և, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»,– նշել է վարչապետը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |