ՌԴ ԱԳՆ. Մոսկվան վստահ է, որ իրավիճակը ՀՀ-ում կհանգուցալուծվի ժողովրդավարական ճանապարհով

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան վստահ է, որ իրավիճակը ՀՀ-ում կհանգուցալուծվի ժողովրդավարական ճանապարհով

PanARMENIAN.Net - Մոսկվան վստահ է, որ իրավիճակը ՀՀ-ում կհանգուցալուծվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով բողոքները երկրում:

«Վստահ ենք, որ իրավիճակը բարեկամ Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով»,-հայտարարել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ: Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---