20 ապրիլի 2018 - 13:35 AMT
Ցուցարարները կբացեն փողոցները, որպեսզի մարդիկ իջնեն հանրահավաքի (Թարմացվող)

Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ:

Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք:

17։45 «Դալմա» ԱԿ աշխատակիցներից ոմանք միացել են ցույցերին՝ դուրս գալով մոլից խանութների գովազդային վահանակներով

17։44 Շարմազանովն ասել է, որ արտահերթ ընտրությունների տարբերակ չի պահանջվում։

17:33 Ընդդիմությունը բացում է փողոցները, որպեսզի մարդիկ իջնեն հանրահավաքի

17։05 Ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը աջակցությունն է հայտնել ցուցարարներին

16:59 Ցուցարարներն իրար հանդիպման են շարժվում Մաշտոցով և Իսակովի պողոտայով, Փաշինյանը համակիրների հետ արդեն քաղաքապետարանի մոտ է։

16:58 Կոմիտասը արգելափակված է:

16:39 Ցուցարարները Իսակովի պողոտայով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա: Ցուցարարների մի խումբ էլ փակել է Չաուշի հրապարակին հարակից ճանապարհը:

16:20 Ժամը 15:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 183-ի:

15:25 Արշակունյաց պողոտայում վարորդներն իրենց «քայլն» են անում՝ չքշելով:

15:17Արշակունյաց պողոտայում կին վարորդն արգելափակել է փողոցը: Նա հրաժարվում է քշել, ասում է՝ մինչև բոլոր դռները փակ չլինեն՝ չի քշի:

15։16 Կրկին փակվել է Տերյան-Կորյուն խաչմերուկը։

15։03 Շարունակում են բերման ենթարկել բաժիններ։

14։55 Վարորդներից մեկին, ում ինքնազգացողությունը, կարծես, վատացել է, տեղափոխում են բաժին։

14։40 Ոստիկանները քարշակներով դուրս են բերում մեքենաները՝ չնայած վարորդները նստած են դրանց մեջ։

14։10 Թումանյան-Սարյան խաչմերուկը փակած ուսանողների խմբին միացել են բեռնատարերով վարորդներ մեկը։

13։57 Ժամը 13։00 դրությամբ, բաժիններ է բերվել 107 հոգի։

13։37 Էրեբունիում` Այվազովսկու փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկում անչափահաս ցուցարարներին, հայտնել է լրագրող Անի Գևորգյանը՝ տեղադրելով միջադեպի տեսանյութ։

13։32 Շավո Օդաջյան, SOAD. Հպարտ եմ մեր մարդկանցով, որ ոտքի են կանգնել իրավունքների պաշտպանության համար։

13։29 Փաշինյանն ու թիմակիցները Հալաբյանի վրա են, իսկ Սինոփսիսի աշխատողները փակել են Արշակունյաց պողոտան։ Լենինգրադյան-Հալաբյանը փակ է նաև բեռնատարներով։

13։24 Ի դեպ, Ազատության պողոտայում հասարակական տրանսպորտ հանդիսացող ավտոբուսի վարորդը հրաժարվել է տեղափոխել բերման ենթարկվածներին ոստիկանական բաժանմունքներ

13։23 Ակտիվիստ Աշոտ Խաչատրյանը հայտնել է Facebook-ում, որ ոստիկանները շրջափակել են ակտիվիստ Հայկ Բարսեղյանի մեքենան Գյումրի-Երևան ճանապարհին ու էվակուատորի են սպասում։

13։16 Ոստիկանները կրկին մի խումբ քաղաքացիների բերման ենթարկեցին Կորյուն փողոցից։

12:58 Ոստիկանները մի խումբ ցուցարարների բերման ենթարկելուց հետո լքեցին տարածքը, իսկ մնացած երիտասարդներին հաջողվեց կրկին փակել Տերյան-Կորյուն խաչմերուկի երթևեկությունը:

12:55 Ցուցարարներին բերման են ենթարկում Տերյան-Կորյուն խաչմերուկից: Մոտ 10-15 քաղաքացու են բռնել ոստիկանները՝ հանելով նրանց «Ցիտադել» բիզնես կենտրոնի շենքից: