ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների հարց չի քննարկում20 ապրիլի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը: «Նման օրակարգ այս պահին մենք չենք քննարկել: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ երբ ուզենք, անցկացնենք, դա պետք է սահմանդրական նորմ լինի»,-ասել է նա: Նա նշել է, թե արդեն ընտրվել է վարչապետ, «ո՞նց պետք է արտահերթ ընտրություն անենք»։ «Արտահերթ ընտրության մի ձև կա, երբ որ կառավարության ծրագիրը չի իրականացվում, այս պահին մենք ընտրել ենք վարչապետ ու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում ՀՀԿ-ում», - ասել է նա։ Շարմազանովի խոսքով՝ ընտրությունները մեկ տարի առաջ անցկացվել են ու ընտրությունների լեգիտիմությունն ու լեգալությունը որևէ մեկը հարցականի տակ չի դրել։ «Հիմա ի՞նչ արտահերթ ընտրություն», - ասել է Շարմազանովը։ Ապրիլի 20-ին հայտարարությամբ է հանդես եկել «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ նշելով, թե Հայաստանում ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը։ Կուսակցությունը լուծման ճանապարհը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով։ Ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:Այն է՝ վարչապետ չընտրվելու դեպքում և եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը |