31 մարտի 2008 - 18:35 AMT
Լեռնային Ղարաբաղի առջեւ ունեցած բացառիկ ծառայությունների համար Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Լեռնային Ղարաբաղի առջեւ ունեցած բացառիկ ծառայությունների համար «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգեւատրելու մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմին կից գլխավոր լրատվական վարչությունը: Շքանշանը Ռոբերտ Քոչարյանին հանձնվել է այսօր Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: