Ոստիկանություն․ Այլևս չենք հանդուրժելու «անօրինական հավաքի կազմակերպիչների և ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը»

Ոստիկանություն․ Այլևս չենք հանդուրժելու «անօրինական հավաքի կազմակերպիչների և ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը»

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել, իր բնորոշմամբ, «անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը»:

Այս մասին է ասվում ապրիլի 21-ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցուցյերի 9-րդ օրը, ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

«Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանցագործությունների կանխմանը, հանրության առողջությանը և բարոյականությանը, այլոց հիմնական իրավունքներին և ազատություններին սպառնացող ցանկացած ապօրինի գործողություն, ելնելով իրավիճակից և իրավախախտման բնույթից, անհապաղ կանխվելու կամ խափանվելու է՝ համաչափ ցանկացած եղանակով, այդ թվում՝ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ», - նշում է ոստիկանությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---