«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սարգսյանին կոչ են անում հրաժարվել վարչապետի պաշտոնից

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սարգսյանին կոչ են անում հրաժարվել վարչապետի պաշտոնից

PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամի՝ աշխարհի լավագույն համալսարանների կրթաթոշակառուները, բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, որտեղ կոչ են անում կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից: Այս մասին հայտնում է CivilNet-ը:

Նամակում նշվում է, որ «իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է»: Նամակը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին»։

«Մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է: Այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Հաշվի առնելով վերոգրյալը` կոչ ենք անում չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:»,- նշվում է նամակի մեջ:

Նամակում, հիմնադրամի կրթաթոշակառուները համակրանքն են հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում են ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկածների նկատմամբ:

«Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար», - նշված է նամակում: Այն ստորագրել է «Լույս» հիմնադրամի 61 կրթաթոշակառու․

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---