Երթը հասել է Մաշտոցի պողոտա (Թարմացվող)21 ապրիլի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել են Ավան: 17:30 Երթի մասնակիցներն Ամիրյան փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը: 17:09 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարաները հասել են Մաշտոցի պողոտա: Այստեղ կհանդիպեն ցուցարարների երկու խումբը: 16:23 Ոստիկանները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտան մեքենայով արգելափակած կին վարորդին: 16:08Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը: Նրանք միանում են բողոքի ակցիաներին: 15:37Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև մեկնարկել է հայ համայնքի բողոքի ակցիան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: 15:35 Ոստիկանները վահաններով հրում են ցուցարարների պատնեշը Մաշտոցի պողոտայում: Նրանք հրելով փորձում են ազատել պողոտան: 15:23 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները Ավանից հասել են Մյասիկյան պողոտայի սկզբնամաս: Այստեղ մեկ բեռնատար է կանգնած: 15:21 Ցուցարարները պատնեշ են կազմել Աբովյան-Թումանյան խաչմերուկում: Այն արգելափակված է: 15:03 Խաչմերուկը մեքենաներով արգելափակված է: Ոստիկանները փակել են Բաղրամյանը նաև Պռոշյանի խաչմերուկից: 14:56 Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտա-Պուշկին խաչմերուկում: Այն արգելափակած ցուցարարներին բերման են ենթարկում: 14:52 «Ազատության» ռադիոկայանի թղթակցի հանդեպ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել՝ հարվածել են նրա դեմքին և փորձել են խլել տեսախցիկը: Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել: Լրագրողը լուսաբանում էր Երևան-Արտաշատ մայրուղու իրադարձությունները: 14:44 Արտաշատ-Երևան մայրուղու վրա իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկաններն արգելափակել են քաղաքի մայրաքաղաքը ավտոերթ իրականոցնող վարորդներին: Նրանք փորձում են ավտոքարշակով հեռացնել ավտոերթի մասնակից՝ Նոր Կյանք գյուղի գյուղապետԳարիկ Սարգսյանի ավտոմեքենան: 14:35Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 21-ի առավոտից բերման է ենթարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարներին Երևանի փողոցներից: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ոստիկանությունում, ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ցույցի 62 մասնակից: Իսկ ցուցարաների մի մասը, որոնց թվում են նաև գործադուլ անող «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները, Ֆրանսիայի հրապարակում են:
Առավոտյան բողոքի ակցիային են միացել նաև Էջմիածին քաղաքի բնակիչները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |