Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները չսկսված ավարտվեցին

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները չսկսված ավարտվեցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ մեկնարկել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ լրագրողների ներկայությամբ:

Սարգսյան. «Նախ ուրախ եմ, որ աձագանքեցիք, իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու: Թեև, անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում թե տասնյակ լրագրողների նրեկայությամբ որքան կարող ենք բանակցել, այնուամենայնիվ»:

Փաշինյան. «Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, խոսքը ոչ թե Ձեր առաջարկած երկխոսության, այ մեր առաջարկած հստակ օրակարգի մասին էր: Ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանությունը անցնցում փոխնացելու պայմանները» :

Սարգսյան. «Դա բանկցություն չէ, դա երկխոսույթնուն չէ, սա վերջնագիր և շանտաժ է օրինական իշխանություններին: Դուք չեք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը և դասեր չեք քաղել Մարտի մեկից: Եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապետ տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվություն Ձեղ վրա է, ընտրեք»:

Փաշինյան. «Ես ուզում եմ շատ հստակ լինել՝ մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես Ձեզ ասում եմ, որ հանրապետությունում իրվաճիակն այնպիսին չէ, ինչպիսիս Դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը փոխվել է, Դուք չունեք այն իրավիճակը , որի մասին Ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»:

Սարգսյան.«Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն»:

Սարգսյանը ձախողված բանակցությունների հետո դիմել է լրագրողներին՝ ասելով, որ իրենք ինքները կարող են հետևություններ անել:

Փաշինյանն էլ կոչ է արել ՀՀ քաղաքացիներին կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդության գործողությունները և ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին գալ Հհանրապետության հրապարակաում:

«Մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ Սարգսյանի համարժեքության զգացումը չի վերականգնվել», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---