ԵՄ․ Անհապաղ ազատել խաղաղ հավաքի իրավունքն իրացնելիս բոլոր ձերբակալվածներին22 ապրիլի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ԵՄ Միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարևանության քաղաքակաության մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Ըստ հայտարարության, ԵՄ-նշում է, որ օրենքի տառին համաձայն ազատ խաղաղ հավաքների անցկացումը ունիվերսալ և հիմնարար իրավունք է։ ԵՄ-ն ակնկալում է ՀՀ իշխանություններից լիակատար հարգել այդ իրավունքը՝ համաձայն երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՜ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի։ «Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքի սահմաններում իրենց իրավունքներն իրացնելիս, պիտի անհապաղ ազատ արձակվեն։ Խիստ կարևոր է, որպեսզի բոլոր ներքաշված կողմերը գործեն պատասխանատու և զսպվածություն ցուցաբերեն։ Անհրաժեշտ է ապահովել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված լիակատար երկխոսությունը, որը պիտի ուղղված լինի իրավիճակի անհապաղ խաղաղ կարգավորմանը»,- ասվում է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ անհանգստացնող է, որ Սարգսյանի ու Փաշինյանի կարճ հանդիպումը չխանգարեց հետագա էսկալացիային։ Կարդացեք նաև․ ԵՄ-ն շտապ հայտարարություն է տարածել ՀՀ-ում զարգացումների վերաբերյալ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |