23 ապրիլի 2018 - 11:53 AMT
Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդները կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա ամբողջովին փակել երթևեկությունը

Ապրիլի 23-ին Երևանում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են: Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունն ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը:

Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Ապրիլի 23-ի Երևանի փողոցներում մեկնարկել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Վաղ առավոտից դասադուլ են իրականացնում Երևանի Մ. Հերացու անվան բշժկական համալսարանի ուսանողներտ: Դասադուլ են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանի,Բրյուսովի ուսանողները: Ուսանողները քայլերթով հասել են Գրիգոր Լուսավորիչ փողոց: