Հավաքին միացել են երիտասարդներ՝ զինվորական համազգեստով

Հավաքին միացել են երիտասարդներ՝ զինվորական համազգեստով

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակից ցույցին միացել են զինվորական համազգեստով երիտասարդներ: Նրանք, հավանաբար, ապրիլյան պատերազմի մասնակիցներ են: Նախօրեին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում ապրիլյան պատերազմի մասնակիցներից մեկը հայտարարել էր, որ իրենք ևս միանալու են բողոքի ցույցերին:

Նրանցից մեկը հայտարարել է, որ իրենք կգնան ցույցի դիմացից, իսկ մնացածին կոչ է արել քայլել իրենց հետևից:

Ապրիլի 23-ի Երևանի փողոցներում մեկնարկել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Վաղ առավոտից դասադուլ են իրականացնում Երևանի Մ. Հերացու անվան բշժկական համալսարանի ուսանողներտ: Դասադուլ են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանի,Բրյուսովի ուսանողները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---