Կարապետյան․ Կդիմեմ դատախազին՝ պատգամավորների ձերբակալման միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու համար![]() 23 ապրիլի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դիմելու է գլխավոր դատախազին՝ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի ու Արարատ Միրզոյանի ձերբակալման միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու համար։ Դրա հետևանքով պատգամավորներն ազատ են արձակվելու։ Կարապետյանը հայտնել է նաև, որ հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծված իրավիճակի լուծումը գտնելու համար։ Հայաստանում 11-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։ Դրան հետևած ցույցի ընթացքում պատգամավորներ Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը ձերբակալվել են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |