Ռուսաստանը կվերանայի հարաբերությունները ՆԱՏՕ ձգտող երկրների հետ

PanARMENIAN.Net - «Ռուսաստանն իր դիրքորոշումն ունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում եւ չի թաքցնում այն»,-հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Դեսպանը գնահատել է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: «Ցանկացած երկիր, որը կորոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, պետք է հասկանա, որ Ռուսաստանն անվտանգության առումով կվերանայի իր վերաբերմունքը նրա հանդեպ»,-նշել է նա: Անդրադառնալով հեռուստաալիքների փոխադարձ հեռարձակման շուրջ բանակցություններին` Վ.Իստրատովը հայտարարել է, որ այդ հարցի շուրջ քննարկումները դադարել են դեռեւս դեկտեմբերին: «Սակայն Ռուսաստանը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն»,-եզրափակել է նա, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---