Լոնդոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ինբրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ է կազմակերպվել Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվել են դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Հայաստանյայց առաքելական Սրբ․ եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը և ներկայացուցիչները ծաղկեպսակներ տեղադրեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ապրիլի 23-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Երեկոյի ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արմեն Լիլոյանը շեշտել է ուժեղ Հայրենիքի կերտման կարևորությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի համատեքստում: Տարբեր ներկայացումներով և ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել Լոնդոնի շաբաթօրյա և Գևորգ Թահթա կիրակնօրյա դպրոցների սաները: Երաժշտական ստեծագործությունների կատարմամբ հանդես եկավ երգչուհի Անաիս Հեղոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |