Պեսկով. ՀՀ և Ուկրաինայի միջև զուգահեռներ անցկացնելը տեղին չէ24 ապրիլի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան Կրեմլում հակված չեն զուգահեռներ անցկացնել հայաստանյան իրադարձությունների և Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման միջև: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ իրավիճակը միանգամայն տարբեր է, համեմատությունը տեղին չէ: «Անշուշտ, դեռ հարկ կլինի վերլուծել իրավիճակը, և կրկնում եմ մեկ անգամ ևս՝ մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Սակայն, հիմա կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ զուգահեռներ անցկացնելը տեղին չէ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրադարձությունները Հայաստանում պետական հեղաշրջում էին, քանի որ նմանատիպ իրադարձություններն Ուկրաինայում «նույնպես ընթացել են փողոցի ճնշման տակ», գրում է ՌԻԱ Նովոստին: Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է |