Էրդողան. Թուրքիայի մեր հայազգի հայրենակիցների ապրած ցավն ընդհանուր է24 ապրիլի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կ. Պոլսում Հայոց պատրիարքությանը, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է անցկացվում: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: «Պատմության ընթացքում Թուրքիայի մեր հայազգի հայրենակիցների ապրած ցավը ընհանուր է, այն կիսելը թուրք ժողովրդի խղճի և բարոյականության թելադրանքն է: Դուք այսօր համախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանում՝ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում մահացած Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգելու համար: Եվս մեկ անգամ նրանց հիշատակին հարգանքի իմ տուրքն եմ մատուցում, իսկ նրանց երեխաներին, թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պոլսի Հայոց պատրիարք Արամ Աթեշյանին: Ըստ Էրդողանի, Թուրքիան պատմության ընթացքում եղել է «ցավերը կիսող» երկիր: Նա ընդգծել է, որ «երբեք թույլ չի տա, որ իր քաղաքացիները խտրական վերաբերմունքի արժանանան իրենց կրոնի, ծագման պատճառով»: 103 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |