Ռուբեն Վարդանյան. Հայ ժողովուրդը շատ ծանր ու տևական աշխատանք ունի անելու24 ապրիլի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը շատ ծանր ու տևական աշխատանք ունի անելու: Այդ մասին հայտարարել է հայտնի գործարար և սոցիալական ներդրող, Aurora Prize մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելովվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Շատ կարևոր է, որ ապրիլի 24-ն անցկացվում է այսպես, ինչպես արդեն 103 տարի: Այս հիշողությունը մենք միշտ մեր մեջ պիտի պահենք, առաջ գնանք, առաջ նայենք, լավատես լինենք, բայց հասկանանք, որ մենք իրավունք չունենք այսօրը ինչ-որ ձևով փոխարինել ինչ-որ ուրիշ հարցերի շուրջ տարբեր ձևի հանդիպումներ, ինչ-որ բաներ անելով»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Վարդանյանն անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, կարծիք հայտնեց, որ դա մեծ հնարավորություն է բոլորի համար: Գործարարը հույս է հայտնել, որ դա իսկապես հնարավորություն կլինի՝ ինչ-որ բան դեպի լավը փոխելու՝ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: «Եվ Սփյուռքը, և Հայաստանը շատ կապված են, ու ինձ թվում է՝ հայ ազգը ունի շատ պարզ և լուսավոր ապագա, եթե մենք հասկանանք, որ պիտի իրար հետ միասին անենք շատ ծանր, երկար աշխատանք, որը մեզանից բոլորից ուժ է պահանջելու, հասկանանք, որ մենակ սև ու սպիտակ չէ, ավելի բարդ է, և պիտի իրար հարգելով գնանք առաջ»,- ասաց նա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |