Կարապետյանը՝ Փաշինյանի հետ բանակցությունների մասին. Օրակարգը բաց է24 ապրիլի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 25-ին կայանալիք հանդիպման օրակարգը բաց է լինելու, ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։ «Ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ»,- ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, - ասել է նա, հավելելով, որ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում փորձելու են ստեղծված իրավիճակի լուծումներ գտնել: Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր հունվարի 25-ի առավոտյան 11-ին Կարապետյանի հետ բանակցությունների մասին։ Նա նշել էր, որ պահանջները շարունակում են մնալ նույնը՝ ժողովրդի վարչապետի թեկնածուի նշանակում ու դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տանող մի շարք քայլեր։ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |