Փաշինյան. ՌԴ հետ հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են երկխոսության միջոցով

Փաշինյան. ՌԴ հետ հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են երկխոսության միջոցով

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, բայց դա չի նշանակում, որ հարաբերություններում խնդիրներ չկան: Այս մասին միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«ՌԴ հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին ՀՀ իշխանությունները միշտ միևնույն պատասխանն են տալու՝ դրանք շատ և շատ կարևոր են: Կասկած չկա, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն եղբայրական երկրներ են, ինչը չի նշանակում, թե խնդիրներ չկան: Մեր նպատակն է ոչ թե քննադատել այդ խնդիրները, այլ լուծում գտնել երկխոսության միջոցով: Վստահ եմ, որ ՌԴ հետ երկխոսությունը կստացվի»,-ասել է նա:

Նմանատիպ խնդիրների թվում նա նշել է ՌԴ կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին, հայկական ընկերությունների խնդիրները ռուսական շուկայում, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների խնդիրները՝ օրինակ, վարորդական իրավունքի ճանաչման հարցը:

«Այնուամենայնիվ, այդ խնդիրները լուծելի են»,-ասել է նա:

Փաշինյանի գլխավորած անհնազանդության շարժումը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին վարչապետի պաշտոնից: Փաշինյանն արտահերթ ընտրություններ է պահանջում և ասում է, որ ՀՀԿ-ն չպետք է վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման համար թեկնածու առաջադրի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---