ԱՄՆ պետքարտուղարություն. Կոչ ենք անում իշխանության խաղաղ անցումն իրականացնել ՀՀ Սահմանադրության համաձայն

ԱՄՆ պետքարտուղարություն. Կոչ ենք անում իշխանության խաղաղ անցումն իրականացնել ՀՀ Սահմանադրության համաձայն

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ի ընդդիմությանը և իշխանությանը կոչ է արել կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումն իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Մենք ակնկալում ենք սերտորեն գործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները», - ասել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը:

Նա նշել է, որ որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, ԱՄՆ-ն կոչ է անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով:

Ավելի վաղ, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ ՀՀԿ-ի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի իշխանության ներքո արտահերթ խորհրդարանական ընտրություններն անընդունելի են, և որ շարժումը կարող է բոյոկտել դրանք՝ թույլ չտալով ՀՀԿ-ին կազմակերպել իր վերարտադրության միջոցառումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---