Կիպրոսի մայրաքաղաքի հայկական թաղամասը վերադարձվել է հայ համայնքին

PanARMENIAN.Net - Նիկոսիայի Լեդրա փողոցում հսկիչ-անցագրային կետի բացման հետ, որի մասին պայմանավորվել էին Կիպրոսի նախագահ Քրիստոֆիասը եւ թուրքական համայնքի ղեկավար Մեհմետ Ալի Թալաթը, կսկսվի Պաֆոսի դարպասների վերակառուցումը, որոնք գտնվում են Լեդրայի անցակետից հարյուր մետրի հեռավորության վրա: Փողոցի բացման արդյունքում Պաֆոսի դարպասները, որոնք այժմ գտնվում են Նիկոսիայի թուրքերի կողմից օկուպացված մասում, կվերադարձվեն իրենց իսկական տիրոջը` Կիպրոսի հայ համայնքին:



Ինչպես հայտարարվել էր մի քանի տարի առաջ, հայկական թաղամասը` Վիկտորիայի փողոցը, որտեղ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կիպրոսի թեմի առաջնորդարանը, Հայոց ցեղասպանության հուշարձանը, Մելիքյան-Ուզունյան միջնակարգ դպրոցը եւ հայկական մանկապարտեզը, վերակառուցվում են NOPS հիմնադրամի միջոցներով: Ակնկալվում է, որ հայկական թաղամասը Վիկտորիայի փողոցում կվերադարձվի համայնքին ավելի լավ վիճակում, քան կար մինչեւ Կիպրոսի հունական եւ թուրքկան համայնքների միջեւ սկսված դիմակայությունը, հաղորդում է Gibrahayer Magazine-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---