Բաղդասարյան. Քննարկվելու է ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը

Բաղդասարյան. Քննարկվելու է ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քննարկումներին: Այդ մասին ԱԺ-ում հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

Նրա խոսքով, օրակարգում է ու քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, հայտնում է Panorama.am-ը:

«Նա հրաժարական է տվել ու դրանից հետո չի ցանկանում մասնակցել այդ քննարկումներին: Կա վարչապետի պաշտոնակատար: Վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում: Նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց»,-ասել է Բաղդասարյանը:

Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---