ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից

ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն դադարեցնում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը՝ «հաշվի առնելով առկա իրավիճակը»։ Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձևավորած կառավարության մշակած՝ պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի «լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, հաղթահարել քաղաքական ճգնաժամը, հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը, լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---