ՀՀ ԱԳՆ. Հայկական կողմի համար Ղարաբաղի հարցով բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը

PanARMENIAN.Net - «Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը, ով ասել է, թե «բանակցային գործընթացի միջնորդների կողմից 4 տարի առաջ ներկայացված առաջարկությունների փաթեթում հիմնական տեղը հատկացված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման բանաձեւին»: Տ. Բալայանի խոսքերով, «Մադրիդի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի»:



Մեկնաբանելով Ազիմովի խոսքերն այն մասին, որ պաշտոնական Բաքուն առաջարկում է Լաչինի միջանցքի օգտագործման հնարավորությունը երկու կողմերից մի պայմանով, որ այն մնա Ադրբեջանի կազմում` Տիգրան Բալայանը հայտարարել է. «Դա ընդամենը Բաքվի ցանկությունն է»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---