Փաշինյանը՝ «Մոսկվայից գործարարներին»․ ՀՀ-ն վարձակալության տարածք չէ

Փաշինյանը՝ «Մոսկվայից գործարարներին»․ ՀՀ-ն վարձակալության տարածք չէ

PanARMENIAN.Net - ՀՀ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել երաշխիքներ, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

Այս մասին է ասել ինքը Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, հայտարարելով, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը փորձում է Մոսկվայի աջակցություն ունենալու պատրանք ստեղծել

Նա չի ասել, թե ում հետ է հանդիպել Երևանում։ Սակայն ցերեկը Երևան է ժամանել ՌԴ կառավարական ինքնաթիռը, որում, չհաստատված տեղեկություններով, կարող էր լինել ՌԴ ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն։

Նա նաև նշել է, որ որոշ բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարեն Կարապետյանի աջակիցը, իրենց տեսակետը փորձում են Մոսկվայի տեսակետ ներկայացնել։ «ՀՀ-ն վարձակալության համար առևտրի կենտրոն չէ․․․ գնացեք և ձեր տարածքները թողեք վարձակալության, արեք ձեր բիզնեսը Մոսկվայում և Երևանում, և ձեր օրինական շահերը կպաշտպանվեն, բայց ՀՀ-ին չհամարձկվեք վերաբերվել որպես վարձակալության տարածք», - ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ նախօրեին հանդիպել էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, որը հայտարարել է, որ շարունակելու է գործունեությունը ՀՀ-ում։ Կարապետյանը Երևանում գտնվող «Դալմա Մոլ» և «Տաշիր» առևտրի կենտրոնների, ՀԷՑ-ի ու մի շարք այլ խոշոր հիմնարկների սեփականատերն է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---