26 ապրիլի 2018 - 10:57 AMT
Ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն առանց համարանիշերի 18 մեքենա է հայտնաբերել

Ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն Երևանում առանց համարանիշերի 18 մեքենա է հայտնաբերել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է գրառման մեջ:

Նա նշել է, որ միջոցառումները շարունակվում են: Ահարոնյանը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։