26 ապրիլի 2018 - 12:55 AMT
Միրզոյան. Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարի պաշտոնակատարը և պաշտպանության նախկին փոխնախարարը։ Այս մասին Facebook-ում գրառում է արել ինքը՝ Միրզոյանը:

«Տոնոյանն իսկական պրոֆեսիոնալ , պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի «հերոս»։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը: Կարծում եմ՝ պրն. Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով», - գրել է Միրոզյանը:

Նա հավեվել է նաև, որ «ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել» (պետական համակարգում-խմբ.):

Ավելի վաղ, ապրիլի 26-ի հանարահավաքում Արարատ Միրզոյանն ասել էր, որ կադրային ջարդ չի լինելու պետական համակարգում, և ազնիվ ու պրոֆեսիոնալ մարդիկ կշարունակեն աշխատել: