Փաշինյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Փաշինյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ դեսպանատանը:

Ըստ Փաշինյանի, Ռուսաստանը խոստացել է չմիջամտել ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին, իսկ ինքը հավաստիացրել է ՌԴ դեսպանին, որ բողոքի ակցիաներում «ոչ մի կաթիլ հակառուսական տրամադրություն չկա»: «Բողոքի ցույցերն ուղղված չեն որևէ երկրի դեմ՝ ոչ ՌԴ, ոչ ԱՄՆ, ոչ Եվրամիության, ոչ Իրանի, ոչ Վրաստանի»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա զուտ հայկական շարժում է «ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ անարդյունավետ կառավարման»:

ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքայն էջում, ասվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդից բացի, հանդիպմանը մասնակցել են նաև նրա կուսակիցները՝ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը և կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը:

Ապրիլի 25-ին վերսկսվել են բողոքի ակցիաները: Այժմ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունից հեռանա ՀՀԿ-ն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---