Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը շփման գծում

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը շփման գծում

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Կողմերը քննարկել են իրավիճակն Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գործուղման է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---