Փաշինյան. Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ (վիդեո)

Փաշինյան. Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, թե համաժողովրդական շարժման հետ կապված ստրատեգիական որոշումներ են կայացվել։

Փաշինյանն ասել է, որ այդ որոշումների մանրամասները կներկայացվեն ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում:

«Հեղափոխության երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու, որը շատ կարևոր է»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտելով, որ «քաղաքական առևտուր չի լինելու»:

ՔՊ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների բողոքի ակցիաների 14-րդ օրն է: Ժամը19:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---