Եթե Թել Ավիվը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Բաքուն կմեղադրի Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանության մեջ

PanARMENIAN.Net - Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանի խորհրդարան փաստաթուղթ կներկայացվի Պաղեստինի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «Մեծ արարում» կուսակցության նախագահ, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն: Նրա խոսքերով, փաստաթուղթը պատրաստ է, սակայն չի ներկայացվել խորհրդարան, «չվնասելու համար Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերություններին»: «Եթե Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը, մենք ամեն ինչ կանենք, մեր ուժերի ներածին չափով, որպեսզի փաստաթուղթն ընդունվի պաղեստինյան արաբների դեմ վարվող ցեղասպան քաղաքականության վերաբերյալ: Այս անգամ մեղավորը կլինի իսրայելյան կողմը»,-ասել է պատգամավորը: «Սզբում փաստաթուղթը կներկայացվի քննարկման համար մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողով: Ես հավատում եմ, որ փաստաթղթի օգտին կքվեարկեն բոլոր այն կուսակցությունները ներկայացնող պատգամավորները, որոնք ծառայում են ազգային շահերին»,-ընդգծել է Գազանֆարօղլուն, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---