Սողոմոնյան. Ջիգարխանյանը կոմայի մեջ չէ, բայց մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի27 ապրիլի 2018 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում՝ մյուս շաբաթ նա արդեն կկարողանա թատրոն վերադառնալ: Այդ մասին հայտարարել է նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը՝ հերքելով լուրերն այն մասին, թե դերասանը կոմայի մեջ է: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ տարածվեցին բժշկական աղբյուրների վրա հղումով, թե Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է և կոմայի մեջ է: Սողոմոնյանը հայտարարել է, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է, քանի որ թուլություն էր զգում, սակայն, նրա վիճակը նորմալ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Առաջին հետազոտությունները կրիտիկական խանգարումներ չեն հայտնաբերել, սակայն, կան որոշակի խնդիրներ: Առաջիկա մի քանի օրը նա կմնա հիվանդանոցում: Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ կկարողանա թատրոն վերադառնալ»,-ասել է Սողոմոնյանը: Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները: Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |