Ոստիկանություն. Անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերությունների էլփոստերին և խոշոր գումար հափշտակել27 ապրիլի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը մարտ-ապրիլ ամիսների ընթացքում հասանելիություն է ստացել հայաստանյան մի ընկերության և իսպանական S. A. A. ընկերության էլեկտրոնային փոստերի բովանդակությանը: Միջամտելով գործարար նամակագրությանը, վերջինիս անունից ներկայացրել է բանկային այլ հաշվեհամար, ինչից հետո հափշտակել է հայկական ընկերության կողմից փոխանցված ընդհանուր 88.490 եվրո գումարը։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Անհայտ անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բացի դրանից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված մեկ այլ նյութերով պարզվել է, որ անհայտ անձը 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի տիրացել է օգտատեր Հ. Ս.-ի Instagram և Facebook սոցիալական ցանցերի անձնական էջերին և փոփոխելով գաղտնաբառը՝ վերջինիս զրկել է դրանք օգտագործելու հնարավորությունից, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Անհայտ անձի կողմից Հ. Ս.-ի համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վերոնշյալ երկու քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներն ուղիղ հեռարձակմամբ |