Փաշինյանը ՀՅԴ-ականների հետ է հանդիպել27 ապրիլի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի երեկոյան ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ինքը՝ Փաշինյանը: «Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - գրել է Փաշինյանը՝ չհայտնելով հանդիպման մասին այլ մանրամասներ: Ապրիլի 26-ի երեկոյան Փաշինյանը հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին», - գրել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել | Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Oդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներն ուղիղ հեռարձակմամբ ԱԳ փոխնախարարները Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը Քննարկվել է նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ |