ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Ողջունում ենք թե ոստիկանությանը, թե խաղաղ ցուցարարներին27 ապրիլի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում: Այդ մասին հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Հարրի Քամյանը: «Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդին, որն իր ինքնիշխան ապագան կերտում է ժողովրդավարական և խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով», հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Միացյալ Նահանգները ողջունում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը, նշում է Հարրի Քամյանը: «Մենք ողջուոնւմ ենք թե՛ ոստիկանությանը և թե՛ նրանց, ովքեր օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեցին՝ երաշխավորելով, երկու շաբաթների իրադարձությունների հիմնականում խաղաղ և առանց բռնությունների ընթացքը»: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունների ցանկացած դրսևորումներից: Հարրի Քամյանն ընդգծում է, որ ԱՄՆ-ում նկատել են Հայաստանի իշխանությունների որոշումը՝ հետաքննել լրագրողների և ցուցարարների դեմ բռնությունների դեպքերը և ակնկալում են, որ այդ դրվագների շուրջ լիարժեք և թափանցիկ հետաքննություն կանցկացվի: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Հայաստանի այսօրվա նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհուրդին երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկացնելու վերաբերյալ դրական քայլ ենք գնահատում: Հայաստանյան Համագործակցության ծրագիրը ԵԱՀԿ-ին տալիս է երկրին աջակցելու կարևոր հնարավորություն և Միացյալ Նահանգները պատրաստ է ԵԱՀԿ-ի միջոցով հավելյալ աջակցություն տրամադրել», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ: Ապրիլի 26-ի վաղ առավոտից Երևանում և մարզերում մեկնարկել էին բողոքի միջոցառումները։ Ավելի ուշ Փաշինյանը հորդորել էր դադարեցնել փողոցներ փակել և փնտրել կարգազանց այն վարորդներին, որոնք փակում են կամ հանում պետհամարանիշները։ Ապրիլի 27-ին Երևանում ցույցեր և հանրահավաք նախատեսված չեն, Փաշինյանը հայտարարել է առաջիկա 2 օրերին գործողությունները մարզեր տեղափոխելու մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Հյս. Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար․ Հուսանք՝ Բաքուն կհասկանա և ի վերջո կստորագրի ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին |