Դատախազությունն ընթացք է տվել հավաքների ժամանակ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու մասին ահազանգերին27 ապրիլի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դատախազությունն ընթացք է տվել հավաքների ժամանակ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի մասին ահազանգերին: Այդ նպատակով դատախազությունը ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը: Այս համատեքստում ՀՀ դատախազությունը մշտադիտարկման համապատասխան կառուցակարգերով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել վերջին օրերին հանրապետությունում ընթացող զանգվածային միջոցառումները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը: Հայտնի դարձող առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող ցանկացած տեղեկատվություն, իրավապահ մարմիններին ներկայացվող ցանկացած հաղորդում քրեադատավարական կարգով ուղարկվել է ստուգման՝ դրանց հետագա ընթացքը լուծելու և քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով: Ըստ այդմ՝ 2018թ. ապրիլի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազություն ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ: Դրանցից 11-ը՝ 13 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են հանցագործության հատկանիշներ և ՀՀ քրեական դատավարության մասին օրենքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից հանձնարարվել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ նախաքննական մարմիններին՝ դրանցում ներկայացվող հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Դրանցից 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին մնացած տեղեկությունների, ահազանգերի վերաբերյալ բավարար փաստական տվյալներ դեռ չկան, կամ խիստ սահմանափակ են: Այդ ահազանգերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, որից հետո կկայացվեն դատավարական համապատասխան որոշումներ նաև դրանց ընթացքը լուծելու համար: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործության հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվաի 1-ին մասով, 2 դեպքի կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ, 308-րդ և 309-րդ հոդվածների հատկանիշներով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, և 2-ը քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեկ վարույթում: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի Այդ առումով, նա կարևորել է Վրաստան–ԵՄ և Թուրքիա–ԵՄ հարաբերությունները |