ՀՀ-ն և Չիլին վերացնում են վիզան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար27 ապրիլի 2018 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), որը Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և առկա է միացյալ ուժերով դրանք առավել զարգացնելու երկուստեք պատրաստակամություն, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը և Չիլիի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, քննարկել են քաղաքական երկխոսության խորացման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն կարևորել են Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոսի գրասենյակի ապրիլի 27-ին նախատեսվող հանդիսավոր բացումը, ընդգծելով, որ այն, 2016-ից ի վեր Սանտյագոյում գործող Հայաստանի պատվո հյուպատոսության հետ միասին, նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի առավել խորացման համար: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը Ռուբինյան․ ՀՀ-ն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի Նա հավելել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի ԱԳ նախարար․ Բուդապեշտը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր Երևանում գտնվող Սիյարտոն հանդիպում կունենա նաև Միրզոյանի հետ |