Երևանում ցույցերի ժամանակ վնասված նստարաններն ու աղբամանները կվերականգնվեն![]() 27 ապրիլի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին տեղեկացրել է, որ վերջին օրերին մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասված քաղաքային գույքը կվերականգնվի: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել: «Բոլորիդ է հայտնի, որ մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասվել են թե՛ աղբամաններ ու նստարաններ և թե՛ քաղաքային այլ գույք: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջաններին արդեն իսկ հանձնարարել եմ գույքագրել հասցված վնասներն ու քայլեր ձեռնարկել դրանք հնարավորին արագ վերականգնելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: : ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |