Երևանում բացվել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը![]() 27 ապրիլի 2018 - 16:45 AMT PanARMENIAN.Net - FMD K&L Europe ընկերությունը Երևանում բացել է տարածաջրջանում ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը՝ գրեթե կրկնապատկելով ներդրումները: FMD K&L Europe-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։ 2018-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի ներդրումներ կատարել,աշխատատեղերի քանակը՝ 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։ Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։ «Շատ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը կարևոր առավելություններ ունի. նախ, կրթված մասնագետներ, բժշկական բուհեր։ Երկրորդ, Հայաստանում ներդրումներ անելը շահավետ է նաև ծախսերի տեսակետից, ինչը բարձրացնում է մրցունակությունը։ Եվ վերջապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ կապահովվի մուտքը դեպի ԱՊՀ մյուս երկրներ»,- նշել է FMD K&L գլոբալ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Դան Ջանգը։ «Երբ առաջին անգամ Հայաստան եկա, ուսումնասիրեցի միաջավայրն ու բացահայտեցի, որ երկիրը բարձրակարգ բժիշկներ ու կենսաբաններ ունի։ Հայաստանը մեր կազմակերպության համար կարող է դառնալ Եվրոպա մուտք գործելու կատարյալ հարթակ»,- նշել է FMD K&L Europe ընկերության գործադիր տնօրեն Կիրիտ Վելանին։ «Այս օրերին Հայաստանում է նաև FMD K&L կորպորացիայի համաշխարհային ցանցի ղեկավար անձնակազմը։ Նրանք Հայաստանում են անցկացրել ընկերության հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Դա մեր երկրի ներդրումային ու գործարար միջավայրի վարկանիշի համար արդեն որոշակի գնահատական է»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, հայտնում էՀայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։ Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ հոսանքի անջատման դեպքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |