ՀՅԴ-ի առաջարկն ԱԺ-ին՝ «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող մի թեկնածուի շուրջ»![]() 27 ապրիլի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն, որը հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, առաջարկել է ԱԺ-ին վարչապետի ընտրություններին 1 թեկնածուով հանդես գալ: Կուսակցության Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ՀՅԴ-ն «առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, որը պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»,- ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: Դաշնակցությունն իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ է առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, նշվում է հաղորդագրությունում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |