ՌԴ Պետդումայի փոխխոսնակը գտնում է, որ Ռուսաստանը պետք է Միութենական պետություն ստեղծի Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է Միութենական պետություն ստեղծի Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Լյուբով Սլիսկան: Նրա խոսքերով, եթե առայժմ դանդաղում է Բելառուսի հետ միության ստեղծումը, Ռուսաստանը պետք է շարժվի այլ ուղղությամբ: «Մենք պետք է միավորվենք, օրինակ, Հայաստանի կամ ցանկացած այլ պետության հետ, որ բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ»,-ընդգծել է նա, հաղորդում է Regions.ru-ն:



Հիշեցնենք, որ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միասնական պետության ստեղծման գաղափարն առաջին անգամ արծարծվեց 1997 թվականին: Այն ժամանակ էլ որոշ հայ քաղաքական գործիչների նախաձեռնությամբ ստորագրահավաք սկսվեց ի նպաստ այդ առաջարկության: Որոշ տվյալներով, Հայաստանում շուրջ 1 միլիոն ստորագրություն հավաքվեց այդ առաջարկության օգտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---