Փաշինյանն ավտոերթով ուղևորվել է Իջևան և Վանաձոր

Փաշինյանն ավտոերթով ուղևորվել է Իջևան և Վանաձոր

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը ղեկավարում է հակակառավարական շարժումը, կողմնակցների հետ ավտոերթով ուղևորվել է Իջևան:

«Մեր գործերն ընթանում են սովորականի նման լավ: Շարժվում ենք դեպի Իջևան»,-հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Իջևանից ակցիայի մասնակիցները կուղևորվեն Վանաձոր, որտեղ հանրահավաք է նախատեսված: Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Վանաձորի և ավտոերթի ժամը փոխվում է. «Ժամը 14.00-ին Իջևանում ենք, 17.00-ին՝ Վանաձորում»:

Ապրիլի 28-ի առավոտյան Փաշինյանին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---