Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ28 ապրիլի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ավելի վաղ՝ ապրիլի 26-ի երեկոյան, նախագահը հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում: Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն», - ասվում է հաղորդագրությունում։ ՀՀ-ում ընդդիմությունը՝ հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, շարունակում է իշխանափոխության փորձը՝ պահանջելով խորհրդարանից ընտրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Վերջինիս ծրագրի համաձայն, երկրում պիտի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |