Ոստիկանությունը մայիսի 1-ին փողոցներ է փակելու՝ «ԱԺ անխափան գործունեությունն ապահովելու համար»

Ոստիկանությունը մայիսի 1-ին փողոցներ է փակելու՝ «ԱԺ անխափան գործունեությունն ապահովելու համար»

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն Ազգային ժողովի և պետական իշխանության մի շարք մարմինների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ձեռնարկելու է անվտանգային կազամկերպչական միջոցառումներ, որոնք ներառելու են նաև «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտի երթևեկության և հետիոտնային շարժի սահմանափակումներ:

Այս մասին է հայտարարել ոստիկանությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների ու այդ օրը սպասվող մասսայական բողոքի ցույցի առիթով տարածած հաղորդագրությունում։

«Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ սահմանափակումների ապօրինի շրջանցումը, ոստիկանության վերակարգերի վրա ճնշում գործադրելու կամ ճեղքելու, ինչպես նաև ոստիկանության տարածքային մարմինների շենքեր և պետական պահպանության ենթակա կարևորագույն այլ օբյեկտներ ներթափանցելու փորձերը միանշանակորեն գնահատվելու են որպես բռնության ակտեր, որոնք խափանելու նպատակով ոստիկանությունը կկիրառի օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն անխտիր», - ասվում է հայտարարությունում:

Նշվում է նաև, որ ոստիկանությունը չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն, սակայն «առկա է պոտենցիալ վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար»: Հայտարարությունում նշվում է, որ ոստիկանությունը խնդրում է հավաքի կազմակերպիչներին հավաքի վայրից դուրս բերել այն անձանց, ովքեր հանդես կգան բռնության կոչերով, ատելության խոսքով, անհանդուրժողականության այլ դրսևորումներով։ Ոստիկանությունը խնդրում է նաև ձևավորել կարգադրիչների խմբեր, ովքեր կկրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը, և որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել ոստիկանության հետ համագործակցությունը, և դիմել ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն կխախտեն հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---